Մեր պատմությունը
Ո՞վ ենք մենք։ Մենք՝ deepook մարքեթինգն ենք՝ թիմ, որը սիրում է խոցել բոլոր թիրախները դիպուկ։ Մեր պատմությունը սկսվել է 2015-ին, բայց իրականում մեր արկածները թվային մարքեթինգում սկիզբ են առել 2011-ից, երբ մեր հիմնադիրներ Արամն ու Սուրենը սկսեցին թվային մարքեթինգով զբաղվել միջազգային շուկայում։ Իսկ հետո նրանք որոշեցին՝ «Հե՛յ, ինչո՞ւ այս ամենը չբերենք Հայաստան»։
Այսպես էլ ծնվեց deepook-ը: Մենք սիրում ենք ամեն ինչ անել դիպուկ՝ ճիշտ թիրախին, ճիշտ ժամանակին և ճիշտ մոտեցմամբ: Մեզ մոտ ամեն ինչ մի պարզ տրամաբանության շուրջ է պտտվում․ դիպուկ լինելը հաջողության բանալին է։ Եթե ուզում եք, որ ձեր բիզնեսը խոսի հենց ձեր լսարանի լեզվով ու հասնի ճիշտ թիրախին, ապա դիմե՛ք մեզ:
Մեր առաքելությունը
Մենք հավատում ենք, որ թվային մարքեթինգը հզոր գործիք է, որը կարող է փոխել խաղի կանոնները: Մեր առաքելությունն է՝
- օգնել բիզնեսներին բացահայտել թվային դաշտի բոլոր հնարավորությունները,
- կապ ստեղծել բրենդների ու մարդկանց միջև՝ օգտագործելով ստեղծագործ և նորարար լուծումներ,
- կիսվել մեր գիտելիքներով և կրթել նոր սերունդ, որը կդառնա թվային մարքեթինգի ապագան:
Մեր տեսլականը
Մենք միշտ շարժվում ենք դեպի ապագա, որտեղ մարքեթինգը դառնում է ավելի խելացի ու անհատական՝ շնորհիվ արհեստական բանականության: Այո՛, արհեստական բանականությունը փոխում է թվային աշխարհը, իսկ մենք առաջիններից ենք, որ այն ներառում ենք մեր գործիքակազմում:
Մեր նպատակը պարզ է՝ լինել ձեր վստահելի գործընկերը այս փոփոխվող աշխարհում և օգնել բրենդներին աճել, հաղթահարել մարտահրավերները և դիպուկ խոցել բոլոր բիզնես նպատակները:
Մեր նպատակն է դառնալ այդ փոփոխությունների առաջամարտիկը՝ ստեղծելով բրենդների համար հնարավորություններ, որոնք համապատասխան են ապագայի պահանջներին։
Հիշե՛ք, deepook-ը միայն անուն չէ, դա մեր գործելաոճն է։